211652_close_icon
views-count1482 դիտում article-date 15:11 06-10-2014

Քուրդ զինվորականները Քոբանիի համար մարտերում կին մահապարտ են օգտագործել «Իսլամական պետության» դեմ

«Իսլամական պետության» զինյալները երեկ երեկոյան ավելի են մոտեցել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքի գրավմանը: Նրանք մուտք են գործել Դամասկոսից 532 կիլոմետր հեռավորության վրա ընկած այդ քաղաքի հարավ-արևելյան թաղամասեր և փողոցային մարտեր են մղում քաղաքի պաշտպանների հետ: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: Քրդերի ժողովրդական աշխարհազորի ներկայացուցիչներից մեկը հեռուստաընկերության թղթակցին հայտնել է, որ դա իրենց վերջին հնարավորությունն է՝ քաղաքը պահելու համար:  Քաղաքի պաշտպանները փնտրում են ամեն տիպի եղանակներ՝ թույլ չտալու համար, որ ռազմավարական կարևորություն ունեցող քրդական այդ ամրոցը, որը գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ, անցնի իսլամականների վերահսկողության ներքո: Երեկ քուրդ կին մահապարտն իրեն պայթեցրել է իսլամականների ամրակետի մոտ՝ սպանելով նրանցից մի քանիսին:  Քոբանիի պաշտպաններն ընդգծել են, որ «Իսլամական պետության» զինյալներն ունեն գիշերային տեսանելիության նորագույն սարքերով հագեցած դիպուկահար հրացաններ ու ավտոմատ զենքի ժամանակակից տեսակներ, ինչը փաստացիորեն անհնար է դարձնում գիշերային ժամերին քաղաքի փողոցներում զինյալներին դիմակայելը: Իսլամականները փաստացիորեն կտրել են Քոբանիի բնակիչների նահանջի ճանապարհը, որպեսզի նրանք չփախչեն դեպի Թուրքիա: Միևնույն ժամանակ Սիրիայից արձակված ականանետային արկն ընկել է Թուրքիայի Սուրուչի շրջանում՝ Սիրիայի սահմանից երկու կիլոմետր հեռավորության վրա, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ: 

Նմանատիպ նյութեր