211652_close_icon
views-count30759 դիտում article-date 16:00 07-10-2014

Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետին

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետ է նշանակվել Արտակ Հարությունյանը, ով մինչ այդ աշխատում էր ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ով մինչ այդ աշխատում էր՝ որպես Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմավիրի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արթուր Հովհաննիսյանը, ով մինչ այդ աշխատում էր՝ որպես ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի օպերգծով տեղակալ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՃՈ նախկին պետ Ա. Գալստյանը ոստիկանության համակարգում և քաղաքացիների շրջանում մեծ հարգանք էր վայելում առաջին հերթին իր մարդկային հատկանիշներով և շատ քաղաքացիներ վստահում էին նրա աշխատանքին: Ի դեպ, Ա. Գալստյանը այս պահին գտնվում է արձակուրդում և բացակայում է հանրապետությունից:

Նմանատիպ նյութեր