211652_close_icon
views-count1610 դիտում article-date 17:41 07-10-2014

ԱՀԿ-ն անխուսափելի է համարում Եվրոպայում Էբոլա վիրուսի տարածումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածքային բաժինը անխուսափելի է համարում Եվրոպայում Էբոլա վիրուսով վարակման նոր դեպքերի ի հայտ գալը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Իսպանիայում Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով հոսպիտալացվել է ևս երկու մարդ:  Այդ անձանց անունները չեն հրապարակվում: Հայտնի է, որ նրանցից մեկը բուժաշխատող է, իսկ մյուսը՝ ճանապարհորդ, ով գտնվել է այն երկրներից մեկում, ուր տարածված է Էբոլա տենդը:  Սրանից առաջ հաղորդվել էր, թե Իսպանիայում բուժքույրը հիվանդանոցում մահացած քահանայից վարակվել է Էբոլա վիրուսով: Ավելի ուշ նրա ամուսնուն կարանտինի մեջ են պահել տեղի հիվանդանոցներից մեկում:

Նմանատիպ նյութեր