211652_close_icon
views-count4512 դիտում article-date 18:14 07-10-2014

Էջմիածնում 30-ամյա երիտասարդը դանակահարել է կնոջ քրոջը, հետո էլ` կնոջը

30-ամյա Կարեն Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էջմիածին քաղաքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել կնոջ քույր` Քրիստինե Պուլուզյանի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, նույն պահին, տան հաջորդ ննջասենյակում խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր կնոջ` Անժելա Պուլուզյանի մարմնի տարբեր հատվածներին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 113հ. 1-ին եւ և ՀՀ քր.օր.-ի 112հ.1-ին մասերով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ը տեղեկացավ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր