211652_close_icon
views-count2484 դիտում article-date 23:10 07-10-2014

Գևորգ Սահակյանը և Կարապետ Չալյանը՝ բանակայինների ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ

Ամերիկյան Նյու Ջերսի քաղաքում ընթացող բանակայինների ըմբշամարտի 29-րդ աշխարհի առաջնության հունա-հռոմեական ոճի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 4 մեդալ: 66 կգ քաշային Գևորգ Սահակյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Միշա Սահակյան) և 75 կգ քաշային Կարապետ Չալյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Արթուր Պետրոսյան) բոլոր գոտեմարտերը հաղթելով նվաճել են ոսկե մեդալներ՝ հռչակվելով բանակայինների աշխարհի չեմպիոններ: 59 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Համլետ Հովհաննիսյան) և 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Գևորգ Ալեքսանյան) արժանացել են բրոնզե մեդալների: Մեր ըմբիշներն աշխարհի առաջնությունում մասնակցում են հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ: Ազատ ոճի ըմբիշների պայքարում արծաթե մեդալ է նվաճել 65 կգ քաշային Նարեկ Սանոյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Արշակ Հայրապետյան), իսկ 97 կգ Վիկտոր Կազիշվիլին (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Էդուարդ Թումյան) արժանացել է բրոնզե մեդալի: Ազատ ոճի մեր ըմբիշներն աշխարհի առաջնությունում հանդես են գալիս ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ:

Նմանատիպ նյութեր