211652_close_icon
views-count772 դիտում article-date 14:40 08-10-2014

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը 2-օրյա այցով Թուրքիա կմեկնի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը հոկտեմբերի 9-ին 2-օրյա այցով Թուրքիա կժամանի, որտեղ հանդիպումներ կանցկացնի այդ երկրի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի օետ Նեջեթ Օզելի հետ և կքննարկի Սիրիայում և Իրաքում աճող անկայուն իրավիճակը, ինչպես նաև ուկրաինական իրադարձությունները: «Ինչպես սպասվում է, հանդիպումներում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքների մանրամասն փոխանակում կլինի»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Բացի այդ, Սթոլթենբերգը կայցելի Գազիանթեփ քաղաքից ոչ հեռու գտնվող բազան, որտեղ տեղակայված են ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրները:

Նմանատիպ նյութեր