211652_close_icon
views-count986 դիտում article-date 16:27 08-10-2014

Air France-ի համար օդաչուների երկշաբթյա գործադուլն արժեցել է գրեթե կես միլիարդ եվրո

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիական Air France ավիաընկերության համար օդաչուների երկշաբթյա գործադուլն արժեցել է գրեթե կես միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է ավիաընկերության ֆինանսական տնօրեն Պիեռ Ֆրանսուա Ռիոլաչիին:  Նա մանրամասնել է, որ տվյալ գումարի մեջ մտնում են ինչպես անմիջականորեն ավիափոխադրողի կրած կորուստները գործադուլի ժամանակ, այնպես էլ այն ծախսերը, որոնք գործադուլի պատճառով վճարվել են դժգոհ ուղևորներին: Նրանց ապահովել են իջևանատեղիով, վճարել են փոխհատուցում, գնել են նոր տոմսեր:   Միևնույն ժամանակ ավիաընկերությանը հաջողվել է տնտեսել որոշակի գումարներ: Դա մասնավորապես վերաբերում է ինքնաթիռների չթռչելու արդյունքում վառելիք խնայելուն: Air France-ի օդաչուների գործադուլը տևել է սեպտեմբերի 15-28-ը:  

Նմանատիպ նյութեր