211652_close_icon
views-count1511 դիտում article-date 21:10 08-10-2014

Ապրել շիզոֆրենիայով. hոգեպես առողջների ու անառողջների սահմանագիծը. տեսանյութ

Հոգեկան առողջությունը` անվտանգության գրավական: Ազգի էթնիկ հոգեկան վիճակը գնահատելու համար դիտարկում են այդ երկրում սպանությունների եւ ինքնասպանությունների թիվը: Մասնագետները դժվարանում են պատասխանել` այս տեսակետից Հայաստանը առողջ, թե անառողջ երկիր է: Վիճակագրական կոնկրետ տվյալներ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց մասին չկան: Երեւանում 5 հոգեբուժարան կա, եւ դա, մասնագետների գնահատմամբ, չափից շատ է: Հաճախ մեկուսացված այդ հաստատություններում հայտնվում են մարդիկ, որոնք կարող են բուժվել նաև տանը, հարազատներից ու բարեկամներից չկտրվելով: Ունենք հոգեբուժարաններ, բայց չունենք հոգեկան առողջության մասին օրենք: Ցանկացած մեկը կարող է գրասենյակ բացել` կոչելով այն հոգեբանական խորհրդատվություն եւ մարդկանց մատուցել լավ կամ պարզապես անորակ մասնագիտական ծառայություն: Հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասում է, որ մի քանի տարի առաջ Հայաստանում քանդվեց հոգեկան առողջության ոլորտի անընդունելի բուրգը, հիմա այն նոր ձեւավորումների փուլում է: Աշխարհը գնում է հոգեկան խնդիրների հաղթահարման արտահիվանդանոցային ծառայությունների ուղղությամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ յուրաքանչյուր 4-րդ մարդը կյանքի ընթացքում կարող է հոգեկան որևէ խանգարում ունենալ: Աշխարհում հոգեկան խնդիրներ ունի 450 մլն չափահաս և դեռահասների 20 տոկոսը: Խնդիրը վաղ բացահայտել հաջողվում է ոչ միշտ: Մասնագետներն ասում են, որ այդ մարդկանց առաջին հիմնահարցը, նախքան բուժման վայրն ու ծախսերը, հասարակության խտրական վերաբերմունքին դիմանալն է: Եվ ամենաարդյունավետ ծրագրերն անգամ չեն գործի, եթե հասարակությունը չփոխի վերաբերմունքն այդ մարդկանց հանդեպ: Մանավանդ որ, ըստ մասնագետների, հոգեպես 100 տոկոսով առողջ մարդ աշխարհում չկա, բոլորս խնդիրներ ունենք գոնե մեկ տոկոս: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34895]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր