211652_close_icon
views-count4620 դիտում article-date 22:45 04-06-2016

Կիլիկյան Հայաստանում անառողջների ամուսնությունը դիտվել է ազգի ապականություն

Կիլիկյան Հայաստանում հատուկ կարևորությամբ են վերաբերվել ամուսնաընտանեկան հարաբերություններին, անառողջների ամուսնությունը դիտվել է ազգի ապականություն և արգելվել բժշկական զննումից հետո: Ըստ Մխիթար Գոշի (1120-1213) Դատաստանագրքի՝ պարտադիր էր կնոջ համեմատ տղամարդու մեծ (տարեց) լինելը (դա համարվում էր ամուսնու գերիշխանության պայման): Անհավատարիմ ամուսինների համար նախատեսված էր տուգանք: Սմբատ Սպարապետի (1208-1276) Դատաստանագրքով արգելվում էր նոր ամուսնացածին բանակ տանելը: Հաճախ էին քաղաքական նպատակներով կատարվող ամուսնությունները, որոնցով բարեկամություն էր ստեղծվում տարբեր տոհմերի, իշխանների, նաև պետությունների միջև: Հայ պատմիչների (Ղազար Փարպեցի, Փավստոս Բուզանդ և ուրիշներ) վկայությամբ՝ ամուսնությունից հետո հարսը մնում էր չխոսկան, երեսը ծածկում քողով, և այն կրում էր մինչև մայր դառնալը: Կինն ընդունում էր ամուսնու ազգանունը:

Նմանատիպ նյութեր