3835 դիտում
18:04 08-10-2014
Ռուսաստանում Պուտինի վագրի Չինաստան անցնելը պայմանավորել են նրա թափառաշրջիկ բնավորությամբ
«Կուզյա» մականվամբ ամուրյան վագրը, որին մայիսի 22-ին երկու այլ գիշատիչների հետ տայգայում բաց (ազատության մեջ) էր թողել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լողալով անցել է Չինաստան: Դրա պատճառն այդ վագրի թափառաշրջիկ բնավորությունն է:
Այս մասին հայտնել է Интерфакс-ը՝ վկայակոչելով Ամուրի որսորդական վարչության բաժնի պետ Վալերի Պոգասիենկոյին: Նա հայտարարել է, թե շատերի կարծիքով՝ վագրը սովի պատճառով է փախել Չինաստան, սակայն ինքը համաձայն չէ նրանց հետ:
Պոգասիենկոն կարծում է, որ վագրը լավ է սնվել Ամուրի մարզում, բայց քանի որ նա ունի թափառաշրջիկ կատվի բնավորություն, ուստիև որոշել է անցնել Չինաստան: Պուտինի վագրի վրա տեղակայված են հատուկ սարքեր, որոնք էլ վկայել են, որ նա Ռուսաստանից անցել է Չինաստան:
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
22:02 03-01-2025
Չինաստան այցը հանրապետության ապագան է․ Լուկաշենկոն նախագահական ընտրություններից առաջ կայցելի Չինաստան
Այս բաժնից
805 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
931 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի