211652_close_icon
views-count1379 դիտում article-date 16:25 01-09-2015

Չեխ մրցավարը կսպասարկի Սերբիա-Հայաստան հանդիպումը

Սեպտեմբերի 4-ին Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Սերբիա-Հայաստան հանդիպումը: Խաղը կսպասարկի չեխական մրցավարական անձնակազմը՝ Միրոսլավ Զելինկայի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Օնդրեյ Պելիկանը և Յան Պատակը: Չորրորդ պաշտոնյան է Իվո Նադվորնիկը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պետր Արդելեանուն և Յան Յիլեկը:

Նմանատիպ նյութեր