211652_close_icon
views-count10744 դիտում article-date 19:07 20-04-2014

Վենեցիա ռեստորանի դիմաց 30-ամյա վարորդը Touareg-ով ավտոմեքենաների ջարդ է արել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 19-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 23:30-ի սահմաններում, Նոր Հաճնի բնակիչ 30-ամյա Գագիկ Մուրադյանը Մյասնիկյան պողոտայում Վենեցիա ռեստորանային համալիրի դիմաց իր վարած Volkswagen Touareg մակնիշի 41 QV 111 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ռեստորանի դիմաց կայանված Երևանի բնակիչ 47-ամյա Հովհաննես Գալստյանին պատկանող Opel մակնիշի 34 ՍA 280 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ն էլ ինքնաբերաբար շարժվել է առաջ և բախվել Երևանի բնակիչ 67-ամյա Մնացական Սեդրակյանին պատկանող ՎԱԶ 21 07 մակնիշի 06 ԼՏ 062 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Հ. Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարկանով ավտոմեքենները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր