211652_close_icon
views-count1614 դիտում article-date 15:55 03-04-2015

Հարավային Օսիայի խորհրդարանը վավերացրել է ՌԴ-ի հետ համագործակցության մասին պայմանագիրը

Հարավային Օսիայի խորհրդարանն այսօր վավերացրել է Ռուսաստանի հետ համագործակցության և ինտեգրման վերաբերյալ պայմանագիրը, որը ստորագրվել էր մարտի 18-ին՝ Մոսկվայում: Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը փաստաթուղթն անվանել է ռազմավարական մասշտաբի և պատմական նշանակության պայմանագիր: «Այն ամբողջովին համապատասխանում է ներկայից միջազգային իրավունքի նորմերին և իրավունքներին, ինչպես նաև խորհրդանշում է անցում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նոր մակարդակի»,-ընդգծել է Թիբիլովը: Պայմանագրի վավերացմանը միաձայն քվեարկել են խորհրդարանի բոլոր պատգամավորները:

Նմանատիպ նյութեր