1579 դիտում
13:20 09-10-2014
Հաքերները ստեղծել են ACBA-ON-LINE համակարգի կայքի կեղծ տարբերակը
Այսօր առավոտյան ժամը 2:00-ի մոտակայքում հակերների կողմից ստեղծվել է ACBA-ON-LINE համակարգի կայքի կեղծ տարբերակը, որը ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը: Հաճախորդը վերոնշյալ կեղծ կայքի հղումները ստանում է էլեկտրոնային փոստին ստացված նամակի միջոցով: Կեղծ կայքում մուտքագրելով Ձեր username-ը ևգաղտնաբառը՝ դուք դրանք ինքնակամ կտրամադրեք «չարագործներին»:
Ի՞նչ անել պաշտպանվելու համար:
1. ACBA-Online համակարգի էջը անցնել միայն Բանկի օֆիցիալ կայքից` www.acba.am
2. Կամ եթ եհստակ գիտեք հասցեն, հավաքել այն ձեռքով (https://online.acba.am)
3. Կայքում Ձեր օգտագործողի անուն գաղտնաբառ/OTP մտնելուց առաջ համոզվել, որ կայքում տեղադրված է իրական և գործող անվտանգության հավաստագիր (VeriSign Class 3 Extended Validation SSL SGC CA):
4. Ճիշտ հավաստագրի դեպքում հասցեի տողը պետք է լինի կանաչ և հասցեի դիմաց գրված լինի «ACBA-CREDIT AGRICOLE BANK [AM]»
5. Կայքի հասցեն պետք է սկսվի “https://” ոչթե “http://” ` այսինքն օգտագործվի միայն պաշտպանված https պրոտոկոլը:
6. Ուշադիր ծանոթացեք կայքում տեղադրված «Անվտանգության ուղեցույցին» Նշված պայմաններից որևէ մեկի չկատարման դեպքում ոչ մի դեպքում մի մուտքագրեք Ձեր գաղտնաբառերը և անմիջապես դիմեք բանկ: Բանկի ինֆորմացիոն անվտանգության ծառայության կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ իրավիճակը շտկելու և կեղծիքի հեղինակներին բացահայտելու համար համար:
Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով
+374 10 31 88 88
+374 10 31 88 78
Նմանատիպ նյութեր
4059 դիտում
17:34 11-04-2015
Ադրբեջանցի հաքերները «Առեքսիմբանկի» կեղծ էջ են ստեղծել. Սամվել Մարտիրոսյան
10104 դիտում
13:07 01-11-2017
Լավ լուր ավտոսեփականատերերի համար. ԱՊՊԱ-ն նաև on-line՝ 5%-ով ցածր ապահովագրավճարով
Այս բաժնից
673 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
718 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
706 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են