211652_close_icon
views-count13150 դիտում article-date 15:40 09-10-2014

Մենք քիչ ենք խոսում, որովհետև մենք էն մարդը չենք, որ ամեն անգամ հելնենք, խոսենք, բայց խոսելուց ճիշտն ենք խոսում ու տեղին.Սեյրան Սարոյան

Սաղ լավ է լինելու ու սաղ ժողովրդի սրտով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Շրջանառության մասին օրենքի փոփոխությանը եւ իր սենսացիոն ելույթին և ավելացնելով, որ իրեն թվում է, թե ՀՀԿ-ն այդ հարցը վերանայելու է: Հարցին, թե այդ հայտարարությունից հետո անձամբ իր նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի փոփոխություն զգացե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեց. «Ժողովուրդը ինձ միշտ էլ սիրել է եւ տեսնելուց բարեհամբույր բարեւել, որովհետեւ ես էլ իրենց եմ բարեհամբույր մոտենում: Հա, այդ հայտարարությունից հետո ավելի են ոգեւորվել: Ընկերներս էլ էին ասում, որ ոգեւորվել են: Ասում են նաեւ, որ այդ հայտարարությունը պետք էր եւ ճիշտ: Բայց ես դա հո չե՞մ արել, որ ասեն: Ես պարզապես տեսել եմ, որ այդ պահին պետք է ժողովրդի կողքին լինենք, որովհետեւ մենք, որ եկել ենք ԱԺ, այդ ժողովրդով ենք եղել: Այնպես չի, որ մենք մեզնով ենք եկել: Դրա համար ժողովրդին պետք է ծառայենք եւ նրանց ձայնը բարձրացնենք Ազգային ժողովում»,- ասաց Սեյրան Սարոյանը: Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու՞ հաճախ չեն խոսում, նկատեց. «Մենք քիչ ենք խոսում, որովհետեւ մենք էն մարդը չենք, որ ամեն անգամ հելնենք, խոսենք: Բայց խոսելուց տեղին ենք խոսում: Եթե կա ժողովրդի ձայն, բողոք, ուրեմն՝ այդ ճշմարտությունը մե՛նք պետք է բարձրացնենք: Մենք չենք խոսում էսինչի կամ էնինչի անունից, այլ միայն ժողովրդի: Մյուսների կարծիքը ինձ չի հետաքրքրում: Ես միշտ ժողովրդի հետ եմ եղել ու ժողովրդի հետ էլ լինելու եմ»: Հավելեց, որ ժողովրդի անունից էլ պետք է խոսել միայն այն ժամանակ, եթե նպատակներն անկեղծ են եւ միայն ճիշտն ես խոսում: «Մարդ կա, ինչ խոսում ա, ասում ա, թե ժողովուրդն ա այդպես ասում, բայց ժողովուրդը նման բան չի ասել: Դրա համար պետք է խոսես միայն այն դեպքում, երբ անկեղծ ես, ինչպես այս պահին, երբ ես իմ խղճի հանդեպ հանգիստ եմ»,- ընդգծեց Սեյրան Սարոյանը: Իսկ հարցին, թե կուսակցության ներսում իրեն չքննադատեցի՞ն արդյոք, ասաց. «Բացարձակ: Ես արտահայտվել եմ այն, ինչ մտածել եմ: Եթե պետք է գնամ ԱԺ ու պետք եկած տեղը իմ կարծիքը չհայտնեմ, էլ գնում եմ, ի՞նչ անեմ»: Հիշեցնենք, որ մինչ այդ գեներալ Սեյրան Սարոյանը, ԱԺ նիստին դիմելով ԱԺ նախագահին, առաջարկել էր հետեւյալը. «Արեք էս էլ ժողովրդի սրտով անենք: Պարո՛ն նախագահ, արեք էս մի անգամ էլ մի քվեարկեք: Ես զգում եմ, սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով լինի, ի՞նչ եք քննարկելու այդքան: Բերեք ոնց կա, ըտենց թողնենք, մարդիկ գնան, աշխատեն»: Նրա այս ելույթն առաջացրել էր լրագրողների եւ ներկաների զարմանքը: «Էլ ի՞նչ եք քննարկելու, հլը ասեք, տենամ, ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին: Տեսնում եմ՝ սաղիս մտքին կա: Սաղդ ուզում եք էս գործն անել, բայց չեք ուզում՝ քննարկենք: Բերեք, սաղս նստած ենք, տղամարդավարի մի հատ քվեարկենք, չանցկացնենք էս օրենքը, պրծցնենք: Հլա մի 10 օր էլ պիտի քննարկենք, մի 10 օր էլ պիտի քվեարկենք: Մեղք է ժողովուրդը, տղամարդավարի քվեարկենք, պրծնենք հա՛մ մենք, հա՛մ իրենք»,-ավելացրել էր նա:

Նմանատիպ նյութեր