211652_close_icon
views-count6845 դիտում article-date 15:59 01-11-2014

Եվրոպան կուշտ գուլյատ են անում, մենք էլ քյասիբ ենք մնացել, հա՞. հլա զանգա Եվրոպայում ապրող Մարգոյին, տես, կու՞շտ են. Սեյրան Սարոյան

Ինչի՞, ձեզ թվում էր՝ իմ ասածը պետք է նշանակություն չունենա՞ր, հա՞: Այս մասին այսօր ԵԿՄ վարչությունում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը: «Բա ու՞մ ասածը պետք է լսեին»,- հարցրեց ԱԺ պատգամավորը: Հարցին, թե ինչու նա հաճախ ելույթ չի ունենում, պատասխանեց. «Դե, պետք է նորմալ բան լինի, որ հելնենք, խոսենք: Էնքան բառադի խոսացող կա: Բայց այն, ինչը ժողովրդին է հուզում, այն էլ՝ ինձ»: Ի դեպ, Սեյրան Սարոյանը, խոսելով արտագաղթի եւ այն հանգամանքի մասին, որ մեր ազգը չի հարստանում, ասաց. «Բոլոր գնացողներն էլ կգան: Մյուս տարի կգան: Ա՛յ մարդ, մի օր կեթան, մի օր կգան: Մեր ազգը հա էլ գնացել, հա էլ եկել է: Ոնց որ մենք մեր ազգին չենք իմանում: Ինչ վերաբերվում է, թե ինչի չենք հարստանում, էտ ո՞ր ազգն է հարստացել, որ դու էլ քյասիբ ես մնացել: Ռուսաստանում իրար են կոտորում: Եվրոպան էլ, հենա, կուշտ գուլյատ են անում, հա՞: Հլա զանգա Եվրոպայում ապրող Մարգոյին, հլը տես կու՞շտ են»:

Նմանատիպ նյութեր