211652_close_icon
views-count10681 դիտում article-date 16:31 09-10-2014

Գագիկ Ծառուկյանը թեժացնում է աշունը. նա պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է երկրի նախագահի պաշտոնում առաջադրելու իր թեկնածությունը, բայց եւս 4-5 թեկնածու ունի մտքում՝ այդ պաշտոնում առաջադրելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա հետ լրագրողների հարցուպատասխանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է ստորեւ. [b]-Պարոն Ծառուկյան, խոսակցություններ կան, որ մոտ օրերս առաջադրվելու եք որպես երկրի նախագահի թեկնածու: Արդյո՞ք այդ դեպքում կհեռանաք մարզաշխարհից, թե՞ ոչ: [/b] -/Հոգոց է քաշում/: Ուրեմն, սիրելի լրագրողներ, ես կպատասխանեմ այդ եւ վաղվա հանրահավաքին իմ մասնակցության հարցին ու էլ ինձ քաղաքական հարցեր չեք տալիս: Նորից եմ ասում, ինձ հաճելի չէ, քանի որ այսօր եկել են Աշխարհի և եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահները, հետեւաբար հարցեր տվեք սպորտի զարգացման վերաբերյալ: Բայց ոնց որ սարքել եք քաղաքական երեկո: Ինչ վերաբերում է հարցին, թե իմ մտքում կա 4-5 թեկնածու, ովքեր արժանապատիվ մարդիկ են եւ կարող են երկիրը զարգացման ուղու վրա դնել: Եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը նրանցից որեւէ մեկի թեկնածությունը առաջադրի, ես պատրաստ եմ նրան պաշտպանել, կողքին կանգնել: Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները և հանրությունը գտան, որ իմ կարիքը կա այս ծանր, դժվար պահին, որ իմ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն՝ ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ: Ու մի քանի ամսվա ընթացքում կարեւորագույն խնդիրները լուծում կունենան եւ պետությունը կդրվի ճիշտ ուղու, հիմքերի վրա: Եվ դա ոչ թե միայն խոսքերով, այլ մարդիկ կզգան իրենց առօրյայում, ապրելակերպում, գործունեության մեջ: Այդ ժամանակ չի լինի միանձնյա կամ մի կուսակցության որոշում: [b]-Վաղվա հանրահավաքին մասնակցելու՞ եք, թե՛ ոչ: [/b] -Վաղը ժամը 18-ի հանրահավաքին Ծառուկյանը մասնակցելու է: Ո՞նց կարող է պատահի՝ հանրահավաք լինի, նույն կուսակցականներն այնտեղ լինեն, բայց Ծառուկյանը ժողովրդի կողքին չլինի: [b]-Հնարավոր չէ՞ր, որ ձեր հյուրերին Դուք չուղեկցեիք Բաղրամյան 26՝ Սերժ Սարգսյանի մոտ, որ տարակարծությունների առիթ չդառնար: Երբ համացանցում հայտնվեց ձեր եւ նախագահի նկարը, Գյումրիում եռյակը իշխանափոխության պահանջ էր ներկայացնում: [/b] -Ուրեմն լսեք: Այդ երեք հարցին կպատասխանեմ: Ընդհանրապես պարոն Ծառուկյանը ոչ մի հարցից չի խուսափում: Պարոն Ծառուկյանը չի պատրաստվում, թե որ հարցին ոնց պետք է պատասխանի: Իսկ ձեր հարցի հետ կապված, եթե Աշխարհի և եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահները պատերազմող երկիր էլ մտնեն, այդ երկրում պատերազմը դադարում է: Դա խաղաղություն է: Ես, հարգելով իմ պետությանը, պարտավոր եմ իմ հյուրերի հետ գնալ, լսել, քննարկել:

Նմանատիպ նյութեր