Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը սկսել են ու արհամարհե՞լ Հերմինե Նաղդալյանին. ՉԻ
«ԵԽԽՎ հայկական պատվիրակության ՀՀԿ-ական անդամների մեջ հարաբերությունները բավական սրվել են, իսկ պատճառը ԵԽԽՎ վերջին նիստում Հերմինե Նաղդալյանի արկածներն են»,- գրում է «ՉԻ»-ն և հավելում.
Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, այդ պատմությունից հետո պատվիրակության ՀՀԿ-ական մյուս անդամները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը, սկսել են բացահայտ կերպով չենթրկվել ու արհամարհել Հերմինե Նաղդալյանին՝ խուսափելով անգամ նրա հետ հարաբերվելուց:
«Պատահական չէ, որ երեկ Նաղդալյանը եվրոպական իր արկածներին անդրադարձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Վրաստան մեկնած պատվիրակության կազմում ասուլիս տալիս, և ձախողումներն արդարացրել է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: