11041 դիտում
12:42 11-10-2014
ՀՀԿ-ական պատգամավորին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը զվարճալի անեկդոտ է հիշեցրել
Ամուսինը հերթական անգամ գիշերը ուշ է գալիս տուն, եւ կինը նորից հարցնում է, թե որտեղ էր: Ամուսինը նայում է կնոջը եւ ասում. «Կնիկ ջան, դու լավ ես հորինում, դու ասա, էլի»: Հիմա իրենք չեն կարողանում բան ասել, մեզ ասում են՝ դուք ասեք, դուք լավ եք ասում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանրահավաքին իր հնչեցրած ելույթի այն հատվածին, թե սպասում են իշխանությունների առաջարկին:
«Կարծես թե տեսնում են, որ իրենցից բան դուրս չի գալիս, ասում է՝ իշխանությունը լավ է առաջարկում: Մատնանշածս անեկդոտի նման: Արա, որ ասում ենք, լսեք էլի, գնացեք տուն կամ եկեք, նստենք, միասին մտածենք, թե այս պրոբլեմները ոնց լուծենք, եթե դուք այս ժողովրդի եւ պետականության մասին եք մտածում: Ի՞նչ է, մի անգամ էլ տվեցինք, մի անգամ էլ եկաք իշխանության: Չենք ուզում անդրադառնալ անցյալին, բայց եթե սրեն, դետալ առ դետալ կանդրադառնանք անցյալին: Գոնե լռեք, գնացեք տուն, խելոք, սուս ու փուս, ձեն միք հանի: Մենք ձեր քանդածն ենք փորձում կարգավորել»,- ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե ինչ է կարծում, ինչ առաջարկ են ակնկալում իշխանություններից, ասաց. «Իրենք չգիտեն, թե ինչ են ուզում, որ ակնկալեն: Իրենք միայն իշխանություն են ուզում: Ասում են՝ մի անգամ էլ թող մենք լինենք, ով որ չի եղել: Իսկ ով եղել է, ասում է՝ լավ բան էր, էլի եմ ուզում լինել: Է՜, սա էքսպերիմենտ ա՞, ի՞նչ ա: Դրան հասնելու համար կա սահմանադրական ճանապարհ: Բայց նրանք ընտրություն չեն ուզում, որովհետեւ չեն կարող ընտրություններով անցնել»:
Միաժամանակ ավելացրեց, որ մի ժամանակ պահանջներ էին դնում, հետո փոխեցին առաջարկությունների, հիմա էլ ակնարկում են, որ իշխանությունը իրենց առաջարկություն անի: Իսկ ընդհանուր առմամբ կարծում է, որ այդ հանրահավաքին առանձնապես արտառոց բան չկար եւ ինչպես նախկինում էլ ականատեսն են եղել, որ այդ մարդիկ ասելու բան չունեն հավաքվածներին, այնպես էլ այս անգամ են համոզվել: «Այսինքն, նրանք՝ այդ եռյակը, միասնական, ծրագրավորված որեւէ բան չուներ ասելու: Առանձին իրենց կարծիքներն ու մտահոգություններն էին արտահայտում»,- կարծիք հայտնեց Վահրամ Բաղդասարյանը:
Նմանատիպ նյութեր
4835 դիտում
20:23 10-10-2014
Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջական ելույթը
14431 դիտում
23:57 09-05-2016
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը զինադադարի կնքումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»