211652_close_icon
views-count2378 դիտում article-date 12:47 11-10-2014

Սնոուդենն ընկերուհուն բերել է Մոսկվա

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով օգոստոսին կեցության իրավունք է ստացել Ռուսաստանում, Մոսկվա է բերել իր ընկերուհի, պարուհի Լինդսի Միլսին: Այս մասին նշված է Լաուրա Պոյտրասի Citizenfour փաստագրական ֆիլմում, որի շնորհանդեսը Նյու Յորքի կինոփառատոնում տեղի է ունեցել երեկ: Հայտնում է The Guardian-ը: Ֆիլմի հեղինակի խոսքերով՝ Միլսը Մոսկվա է ժամանել ընթացիկ տարվա հուլիսին: Երկժամյա այդ ֆիլմում կան կադրեր Ռուսաստանում Սնոուդենի ու Միլսի համատեղ կյանքի մասին:

Նմանատիպ նյութեր