211652_close_icon
views-count1564 դիտում article-date 15:30 11-10-2014

Զինեդին Զիդանը որակազրկվել է 3 ամսով

Մարզչական համապատասխան լիցենզիայի բացակայության պատճառով Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որակազրկվել է երեք ամսով, տեղեկացնում է իսպանական AS պարբերականը: Նման որոշում է կայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Նշվում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է բողոքարկել ֆեդերացիայի կողմից ընդունած որոշումը: Մադրիդյան ակումբում պնդում են, որ ֆրանսիացին այդ պաշտոնում պաշտոնապես նշանակված չէ, և որ Զիդանը հանդիսանում է գլխավոր մարզչի օգնականը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հիմք է ընդունել տվյալ երկրի մարզիչների ազգային ասոցացիայի ներկայացրած բողոքը և համապատասխան ապացույցները: Հարկ է նշել, որ Իսպանիայում երիտասարդական թիմերի մարզիչները պետք է ունենան երրորդ աստիճանի ազգային դիպլոմ:

Նմանատիպ նյութեր