1551 դիտում
16:29 11-10-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին:
Միջոցառումը կազմակերպել էր Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Փառատոնին, որի նպատակն էր նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղացիներին ներկայացնել իրենց արտադրանքը, մասնակցում էին ֆերմերային խմբեր ու գյուղատնտեսական ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից: Հայ գյուղատնտեսները փառատոնին ներկայացել են հանրապետությունում արտադրվող գյուղմթերքի ողջ բազմազանությամբ:
«Պատահական չէ, որ այս հրաշալի փառատոնը կազմակերպվել է հոկտեմբեր ամսին: Հանրապետությունում ավարտին է մոտենում գյուղատնտեսական տարին, և նման միջոցառումը հրաշալի հնարավորություն է հայ գյուղացու ողջ տարվա կատարված աշխատանքի արդյունքները ներկայացնելու համար»,– իր բացման խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ այս փառատոնը այսուհետև կլինի շարունակական և աստիճանաբար կընդլայնի իր շրջանակները` ընդգրկելով հանրապետության բոլոր մարզերը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության գյուղատնտեսության գծով ատաշե Ջոն Բարքերն, իր հերթին, առաջարկել է, որպեսզի այս միջոցառումը դառնա ամենամյա և նշվի որպես Բերքի տոն:
Նմանատիպ նյութեր
1525 դիտում
16:48 15-09-2024
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մասնակցել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոնին
2199 դիտում
15:11 26-09-2015
Երևանում անցկացվեց Գյուղական կյանքի և ավանդույթների երկրորդ փառատոնը. ֆոտոռեպորտաժ
6132 դիտում
17:00 23-09-2016
Սեպտեմբերի 24-ին Երևանում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը
Այս բաժնից
637 դիտում
13:31 18-01-2025
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ