6096 դիտում
17:00 23-09-2016
Սեպտեմբերի 24-ին Երևանում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը
Արդեն 3-րդ տարին շարունակ գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, անցկացնում է «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը»: Միջոցառումը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 24-ին` Անգլիական այգում (Իտալիայի 1, ք. Երևան): Մուտքն ազատ է:
Ավելի քան 100 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր` Հայաստանի բոլոր մարզերից և Վրաստանից մասնակցելու այս տարվա բերքի փառատոնին:
Բացման արարողությանը պաշտոնական ելույթով հանդես կգան փառատոնի հիմնադիր «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ՀՀ Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարկերը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը և փառատոնի համակարգող Էլլա Բարկերը:
Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողներն ու գնորդները, վերամշակողները, տարբեր կազմակերպություններ և հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել, փոխանակել փորձը, գտնել նոր շուկաներ և նոր համագործակցության եզրեր: Երևանի բնակիչները, ինչպես նաև հյուրերը, հրաշալի հնարավորություն կունենան գտնել գյուղատնտեսական արտադրանքի լայն տեսականի: Այս ամենամյա փառատոնի միջոցով «Կանաչ արահետը» նպատակ ունի իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել կայուն գյուղատնտեսության, ինչպես նաև գյուղական համայնքների զարգացմանը: Հայաստանի բոլոր մարզերից ֆերմերները կբերեն սեփական արտադրության ձիթապտուղ, հյութեր, գինի, պանրի տեսականի, չիր, մեղր, հապալաս, ստեվիա (մեղրախոտ), խոտաբույսեր, էկոլոգիապես մաքուր օճառներ և գյուղական արտադրանքի այլ տեսականի:
Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին կցուցադրվի նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստած ձեռագործ աշխատանքները:
Մասնակիցներին կտրվեն մրցանակներ և նվերներ` Լավագույն ֆերմերային խումբ, Լավագույն կին ֆերմեր և Լավագույն ձեռներեց անվանակարգերում: Կլինեն նաև մրցանակային տոմսեր` օգտակար և թանկարժեք նվերներով (օրինակ, անվճար մուտք լողավազան, դեմքի խնամք, սնունդ և կեցություն հյուրանոցներում, ընթրիք ռեստորաններում և այլն): Բերքի փառատոնի ընթացքում տեղի է ունենալու բարեգործական վիճակահանություն: Մեր կողմից վաճառվում են 500 դրամ արժողությամբ տոմսեր, որոնք գրեթե բոլորն էլ շահում են պարտադիր: Գործընկեր կազմակերպություններն ունեն բազում թանկարժեք նվերներ ձեզ համար, իսկ հաջողակները դրանք շահում են վիճակահանության արդյունքում: Տոմսերի վաճառքից գոյացած հասույթը այս տարի կուղղվի հեռավոր մարզերի կին ֆերմերների տնտեսական հզորացմանը: Այս ամենով մենք նպատակ ենք հետապնդում ավելի հետաքրքիր և ուրախ դարձնել տոնակատարությունը:
Փառատոնն ուղեկցվելու է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի» (ENPARD), և մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP), Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN), Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR), Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի, ՎորլդՎիժն Հայաստանի, OXFAM կազմակերպության, Համաշխարհային բանկի (WB) կողմից ֆինանսավորվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC), Հեյֆեր Հայաստան կազմակերպության, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ԱՀԿՄԿ/ԱՈՒԿ) հիմնադրամի, Երևանի միջազգային կանանց ասոցիացիայի (IWAY), Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ), VISTAA կազմակերպության, ՓՄՁԶԱԿ-ի, Arev Art Gallery ցուցասրահի աջակցությամբ «Կանաչ արահետ»ՀԿ-ն կարողանում է կազմակերպել այս ամենամյա և յուրահատուկ միջոցառումը` գյուղական կյանքն ու բերքահավաքը տոնելու համար:
Միասին մենք կստեղծենք ավելի ուժեղ և գործունյա գյուղական համայնքներ Հայաստանում` նպաստելով գյուղական արտադրության հզորացմանը:
Նմանատիպ նյութեր
3979 դիտում
20:48 12-09-2018
Երևանում 5-րդ անգամ կանցկացվի «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը»
4534 դիտում
23:15 13-09-2018
Սեպտեմբերի 15-ին Երևանում կանցկացվի «Գյուղական կյանքի և ավանդույթների» 5-րդ փառատոնը
9744 դիտում
21:18 14-09-2017
Երևանում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների 4-րդ փառատոնը
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
856 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան