211652_close_icon
views-count5590 դիտում article-date 21:59 11-10-2014

Եվրո 2016. Հայաստանի հավաքականը վերջին րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը. տեսանյութ

Հայաստանի հավաքականը Եվրո 2016-ի ընտրական փուլում իր առաջին միավորը վաստակեց: Բեռնար Շալանդի սաները կարող էին և պարտավոր էին հաղթանակ տանել Սերբիայի ընտրանու նկատմամբ, սակայն խաղի վերջին րոպեին ձեռքներից բաց թողեցին մեկ գնդակի առավելությունը: Պարտավոր էին, քանի որ խաղավարտից 7 րոպե առաջ Մարկոս Պիզելին 11 մետրանոց հարվածով կարող էր հանել հաղթողի հետ կապված բոլոր հարցերը, սակայն բրազիլացի խաղացողը համարձակվեց վրիպել: Ինչպես ասում են. «չես խփում, խփում են քեզ»: 73-րդ րոպեին Ռոբերտ Արզումանյանի խփած գոլին 90-րդ րոպեին դիպուկ հարվածով պատասխանեց Զորան Տոշիչը: Այդուհանդերձ արժանին պետք է մատուցել մեր թիմի գլխավոր մարզչին և բնականաբար, ֆուտբոլիստներին: Բեռնար Շալանդը կարողավ իրականացնել իր մտահաղացումը, իսկ մեր տղաները ցուցաբերեցին անսահման նվիրվածություն և հաղթելու մեծ կամք: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ կարող են միահամուռության և մարտական բարձր ոգու շնորհիվ չեզոքացնել թիմի առաջատար խաղացողների բացակայությունը: Չէ, որ խաղից առաջ շատ դժվար էր պատկերացնել, որ մեր ընտրանին նման կադրային խնդիրներով հանդերձ կարող է դրական արդյունք ապահովել Սերբիայի նման ուժեղ հավաքականի հետ խաղում: Մենք ունենք հավաքական, որով պետք է հպարտանանք: [b]Հայաստան – Սերբիա՝1:1[/b] Գոլեր՝ Արզումանյան 73՛ - Տոշիչ 90՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր