5779 դիտում
01:09 16-06-2016
Եվրո-2016. Ֆրանսիան վերջին րոպեին կորզեց հաղթանակը. տեսանյութ
Եվրո-2016-ի A խմբի 2-րդ տուրում ավարտվեց Ֆրանսիայի հավաքականի հանդիպումը Ալբանիայի հավաքականի հետ:
Թեպետ ֆրանսիացիները համարվում էին խաղի բացահայտ ֆավորիտը, սակայն ալբանացիները ոչ մի բանով չզիջեցին մրցակցին: Առաջին խաղակեսում ալբանացիները նույնիսկ գերազանցեցին մրցաշարի տանտերերին:
2-րդ խաղակեսում ֆրանսիացիները կարողացան աստիճանաբար տարածքային առավելություն ձեռք բերել, գոլային բազմաթիվ պահեր ստեղծել, սակայն գնդակը այդպես էլ չէր հայտնվում մրցակցի դարպասում:
Միայն հանդիպման 90-րդ րոպեին ֆրանսիացիների գրոհներից մեկը պսակվեց հաջողությամբ. գլխի հարվածով հաշիվը բացեց փոխարինման դուրս եկած Անտուան Գրիզմանը:
Ալբանացիները փորձեցին փրկել խաղը, առաջ նետվեցին, սակայն ֆրանսիացիները ավելացված ժամանոըւմ արագ հակագրոհից հետո երկրորդ գոլը խփեցին. աչքի ընկավ առայժմ այս առաջնության լավագույն խաղացող Գուստավո Պայեն` 2:0
Ֆրանսիայի հավաքականը վաստակեց 6 միավոր և փլեյ-օֆում հանդես գալու իրավունք ստացավ: Ալբանացիները դեռ միավորներ չեն վաստակել և միայն տեսական հնարավորություններ են պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար:
[b]Եվրո-2016, խմբային փուլ, A խումբ, 2-րդ տուր
[/b]
Ֆրանսիա-Ալբանիա` 2:0
Գրիզման, 90, Պայե, 90+5
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5512 դիտում
21:59 11-10-2014
Եվրո 2016. Հայաստանի հավաքականը վերջին րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը. տեսանյութ
6205 դիտում
23:05 17-09-2015
Եվրոպայի լիգա. «Բորուսիան» վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակը. տեսանյութ
3968 դիտում
23:33 30-12-2015
Իսպանիա. «Ատլետիկոն» վերջին րոպեներին կորզեց հաղթանակը և շրջանցեց «Ռեալին». տեսանյութ
Այս բաժնից
1738 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1426 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1228 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին