7817 դիտում
11:21 12-10-2014
Շղթայական ավտովթար Թբիլիսյան խճուղում. բախվել են Toyota-ն, Mercedes-ն ու Opel-ը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու և Զ.Սարկավագի փողոցի խաչմերուկում բախվել են Քանաքեռ-ԳԵՍ 4/1 տան բնակիչ, 33-ամյա Գևորգ Մնացականյանի վարած Toyota մակնիշի 15 ՏԼ 262 համարանիշի, Երևան քաղաքի Դավիթաշաեն 2-րդ թաղամասի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Բաղդասարյանի վարած Opel մակնիշի 34 VF 739 համարանիշի և երևան քաղաքի Դավիթաշենի 2-րդ թաղամասի բնակիչ, 30-ամյա Նորայր Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 34 NV 560 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Գ. Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիրտեի Երևանի քննչական բարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գ. և Ն Բաղդասարյանները եղբայրներ են , իսկ Ն. Բաղդասարյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում` որպես մարտկոցի հրամանատար: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանօի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Նախնական տվյալներով TOYOTA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.000.000 ՀՀ դրամ, իսկ MERCEDES-BENZ մակնիշի մեքենայինը՝ 1.100.000 ՀՀ դրամ,որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, TOYOTA մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 30.000 ՀՀ դրամ, իսկ MERCEDES-BENZ մակնիշի մեքենայինը`50.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+