211652_close_icon
views-count890 դիտում article-date 12:35 13-10-2014

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն է անցկացրել

ոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվում է աղետների բժշկության և արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնություն ցուցաբերելու այլ երկրների փորձը` ԱԻՆ համակարգում դրանք զարգացնելու նպատակով: ԱԻ փոխնախարար Դ. Կարապետյանը զեկուցեց, որ ուսումնասիրության արդյունքները շուտով կամփոփվեն ու կներկայացվեն նախարարին: Աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանը տեղեկացրեց, որ նախարարության բոլոր ստորաբաժանումներում սկսվել են գույքագրման աշխատանքներ: ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին: Ավարտին են մոտենում հայ-ռուսական մարդասիրական տարածաշրջանային կենտրոնի վերաբերյալ պայմանագրի կետերի քննարկման ու համաձայնեցման աշխատանքները: ԱԻՆ ՊՈԱԿ-ների ղեկավարները զեկուցեցին նախարարության միասնական տեխնիկական բազա իրենց գույքի տեղափոխման աշխատանքների ընթացքի մասին: ԱԻ նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը հայտնեց, որ ակտիվացել են աշխատանքները նախարարության վետերանների հետ, և վերջիններս առավել հաճախ են ընդգրկվում տարբեր միջոցառումներում: «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Պետրոսյանը զեկուցեց ՀՀ 6 մարզում ԱԻՆ ստորաբաժանումների տարածքային վարչություններն ինտերնետ կապով ապահովման մասին: Խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ներում վերանորոգման աշխատանքների մասին:

Նմանատիպ նյութեր