211652_close_icon
views-count1235 դիտում article-date 16:44 21-03-2016

Նախարար Արմեն Երիցյանը հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունն է անցկացրել

Մարտի 21-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Նախարար Արմեն Երիցյանը շնորհակալություն հայտնեց նախարարության աշխատակիցներին` Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հանդիսավոր բացման ուղղությամբ իրականացված ծավալուն աշխատանքները պատվով ավարտին հասցնելու համար և ևս մեկ անգամ շնորհավորեց նախարարությւան աշխատակիցներին Կենտրոնի բացման կապակցությամբ: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 308 դեպքի: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը զեկուցեց, որ, բացի Ազատի ջրամբարից, անցյալ տարվա համեմատ այս տարի ջրամբարներն ունեն 70%-ով ավելի ջուր: Անդրադառնալով եղանակին՝ Լ.Վարդանյանը փոխանցեց, որ մինչև մարտի 24-ը ներառյալ սպասվում է առանց տեղումների եղանակ,օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։ Մարտի 25-ին և 26-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ ` անձրևի տեսքով: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ ՀՀ Վայոց Ձորի մարզի փրկարար վարչության պետ Տ. Պետրոսյանը զեկուցեց, որ մարտի 21-ին` ժամը 07.48-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում գայլը հոշոտել է մի գյուղացու: Տ. Պետրոսյանի փոխանցմամբ տուժողի կյանքին վտանգ չի սպառնում:

Նմանատիպ նյութեր