211652_close_icon
views-count1481 դիտում article-date 13:00 14-10-2014

Կիմ Չեն Ինը հայտնվել է հանրության առջև

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը վերջին 40 օրվա ընթացքում առաջին անգամ երևացել է հանրության առջև: Այս մասին հայտնում է ЦТАК գործակալությունը: Կիմ Չեն Ինը ներկա է գտնվել գիտնականների համար նախատեսված «Արբանյակ» անվանմամբ շրջանի կառուցման աշխատանքներին և տվել է անհրաժեշտ ցուցումներ: Բնակելի թաղամասը բաղկացած է 24 բազմահարկ շենքերից, դպրոցներից, հիվանդանոցներից, մանկապարտեզներից և սոցիալ-մշակութային նշանակության այլ կառույցներից: Կիմ Չեն Ինի խոսքերով՝ թաղամասը շատ գրավիչ է երևում և ունի ֆանտաստիկ տեսք: Կիմ Չեն Ինը հանրության առջև չէր հայտնվել սեպտեմբերի 3-ից, ինչը պատճառ էր դարձել նրա առողջական վիճակի մասին բազմաթիվ լուրերի: Անգամ հաղորդվել էր, որ նա մահացել է կամ էլ գահընկեց է արվել պետական հեղաշրջման արդյունքում, և որ ներկայումս երկիրը Կիմ Չեն Ինի փոխարեն կառավարում է նրա կրտսեր քույրը:

Նմանատիպ նյութեր