211652_close_icon
views-count1524 դիտում article-date 14:40 14-10-2014

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պիեր Կլիվ Աժյուսը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Մալթայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանություններն ամենայն աջակցություն կցուցաբերեն դեսպան Աժյուսին՝ հայ-մալթական կապերի զարգացմանն ուղղված նրա նախաձեռնություններում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ ավելի քան քսան տարվա ընթացքում, հարաբերությունները և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը դեռևս ցանկալի մակարդակի չեն հասել: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Պիեր Կլիվ Աժյուսի նշանակմամբ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջընթաց կարձանագրվի: Դեսպանը ընդգծել է, որ այդ նշանակմամբ Մալթայի իշխանություններն իրենց պատրաստակամությունն ու շահագրգռությունն են արտահայտել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում, և վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերն ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր