9275 դիտում
15:36 14-10-2014
Հակառակորդի կրակոցից վիրավորված Նարեկը, ով դեռ հիվանդանոցում է, չի կարողանում ինքնուրույն քայլել
Արցախի Հանրապետության մարտական դիրքերում հակառակորդի արձակած հրազենային գնդակից որովայնի շրջանում վիրավորված ժամկետային զինծառայող Նարեկ Սամվելի Դարբինյանին երկրորդ անգամ են վիրահատել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը:
Նա նշեց, որ Նարեկը դեռ գտնվում է հիվանդանոցում և չի կարողանում քայլել: Բայց վիճակը կայունացել է: Բժիշկներն ասում են, որ շուտով ինքնուրույն կքայլի, պարզապես ժամանակի խնդիր է: Բարեբախտաբար նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- ավելացրեց գյուղապետը:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Նարեկ Դարբինյանը Վարդենիսի շրջանի Սոթք գյուղի բնակիչ է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը: Նա նշել էր, որ բժիշկներին հաջողվել է ԼՂՀ-ից Ն. Դարբինյանին շտապ տեղափոխել Երևան և փրկել նրա կյանքը: Միաժամանակ ավելացրել էր, որ Նարեկի հայրը ևս պայմանագրային զինծառայող է, իսկ Նարեկը ընտանիքի միակ տղան է:
Նմանատիպ նյութեր
8144 դիտում
19:00 27-10-2017
Ստեփանակերտում վիրահատել են ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինվորին. նա ինքնուրույն կկարողանա քայլել
8772 դիտում
12:49 02-08-2014
Նոր մանրամասներ` հակառակորդի կողմից վիրավորված տղամարդու առողջականի մասին. նա դեռ հիվանդանոցում է
2580 դիտում
18:16 21-02-2016
Փոքրիկների մրցարշավ, ովքեր դեռ չեն կարողանում քայլել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
988 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
703 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1063 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»