8778 դիտում
12:49 02-08-2014
Նոր մանրամասներ` հակառակորդի կողմից վիրավորված տղամարդու առողջականի մասին. նա դեռ հիվանդանոցում է
Այգեձոր գյուղում հակառակորդի կրակոցից ուսի շրջանից վիրավորված Վալերի Ճաղարյանը դեռ հիվանդանոցում է:
Այս մասին SHMSHAYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը: Նա նշեց, որ համագյուղացու կյանքին վտանգ չի սպառնում, բայց դեռ պետք է հիվանդանոցում բուժում ստանա: Նրանից նաեւ տեղեկացանք, որ Վալերի Ճաղարյանը ամուսնացած է եւ երկու անչափահաս երեխա ունի: Իսկ հակառակորդը նրան կրակել է 6 մետր հեռավորությունից եւ փախել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում հակառակորդի կրակոցից տղամարդ է վիրավորվել: Այս մասին SHMSHAYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին Այգեձորի բնակիչները: Նրանք նշել էին, որ վիրավորված քաղաքացին իրենց համագյուղացի Վալերի Ճաղարյանն է:
Դաշտում հակառակորդը նրան վիրավորել է ուսի շրջանից: Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նշենք, որ Այգեձորը եւս պարբերաբար գնդակոծվում է հակառակորդի կողմից:
Նմանատիպ նյութեր
5340 դիտում
15:44 04-10-2014
Նոր մանրամասներ Մանվել Գրիգորյանի առողջականի մասին. հետազոտության արդյունքները պատրաստ են
5874 դիտում
12:29 29-09-2015
Հակառակորդի կողմից վիրավորված Արկադին շատ արյուն է կորցրել եւ մանրամասներ պատմել հակառակորդի հարձակումից
Այս բաժնից
667 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին