2627 դիտում
10:13 27-08-2014
Դատախազը միջնորդել է Յուրի Վարդանյանի որդուն դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով. «Առավոտ»
«Առավոտ»-ը գրում է, որ երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատական հերթական նիստը:
Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գարիկ Դանիելյանի մեղադրական ճառի ընթերցումից հետո պաշտպանական ճառով հանդես է եկել փաստաբան Վահան Հայրապետյանը:
«Նշենք, որ Յուրի Վարդանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով: Դավիթ Վարդանյանը դեռևս նախկինում կայացած դատական նիստերի ժամանակ իրեն մասնակի մեղավոր է ճանաչել և ինքնախոստովանական ցուցմունքի ժամանակ նշել, որ հաշիշ տեսակի թմրանյութը ձեռք է բերել իր անձնական օգտագործման համար Ագարակ քաղաքի գազալցակայանում և ոչ թե` մաքսանենգության ճանապարհով»,- գրում է թերթը և հավելում, որ Գարիկ Դանիելյանը մեղադրականի ընթերցման ժամանակ, հղում անելով վկաների ցուցմունքներին և մինչև օրս ձեռքբերված փաստերին, նշել է, որ ամբաստանյալի ներկայացրածը մտացածին է, իսկ բերած փաստարկները` անհիմն:
Դատախազը միջնորդել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով` դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, գույքը բռնագրավել և 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4961 դիտում
14:37 04-09-2014
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդուն դատապարտեցին 4 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման
4456 դիտում
11:22 19-12-2014
Յուրի Վարդանյանի որդուն, ով 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել, ազատ են արձակել
7136 դիտում
16:20 14-10-2014
Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը չեն բողոքարկի. 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռը կմնա անփոփոխ
Այս բաժնից
3190 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1093 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»