4456 դիտում
11:22 19-12-2014
Յուրի Վարդանյանի որդուն, ով 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել, ազատ են արձակել
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Յուրի Վարդանյանի որդուն՝ Դավիթ Վարդանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին որոշում է կայացրել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Դավիթ Վարդանյանը մոտ 2 ամիս գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցում», որտեղ ընդունել է վճռով նախատեսված հարկադիր բուժում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդուն` Դավիթ Վարդանյանին, սեպտեմբերի 4-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց թմրանյութերի մաքսանենգության մեջ և դատապարտեց ազատազրկման՝ 4 տարի 5 ամիս ժամկետով:
Իսկ էլ ավելի վաղ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբան Վահան Հայրապետյանը ասել էր, որ Դավիթ Վարդանյանը իրեն մեղսագրվող 2 մեղադրանքներից մեկում է իրեն մեղավոր ճանաչել, այն, որ օգտագործելու նպատակով ձեռք է բերել հաշիշ տեսակի խոտ: «Բայց նրան մեղադրում են նաեւ արտասահմանից Հայաստան հաշիշ ներմուծելու հետ: Նա դրա հետ կապ չունի: Այդ հաշիշը նա ձեռք է երել Ագարակ քաղաքից»,- ասել էր փաստաանը: Հիշեցնենք, որ Դավիթ Յուրիկի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 04.10.2013 թ ժամը 19:20-ից մինչև 12.10.2013 թ ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում ԻԻՀ -ում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013 թ ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ: Նրա դեմ քրեկան գործը հարուցվել էր 215 հոդվածի 2-րդ մասի եւ 268 հոդվածի 3-րդ մասով
Նմանատիպ նյութեր
4958 դիտում
14:37 04-09-2014
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդուն դատապարտեցին 4 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման
2624 դիտում
10:13 27-08-2014
Դատախազը միջնորդել է Յուրի Վարդանյանի որդուն դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով. «Առավոտ»
7136 դիտում
16:20 14-10-2014
Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը չեն բողոքարկի. 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռը կմնա անփոփոխ
Այս բաժնից
427 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
979 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
637 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը