1511 դիտում
10:00 15-10-2014
Նորից «կործանման» թեմայով. Առավոտ
«Եթե դուք ուզում եք արժանանալ որոշակի զանգվածի հավանությանը, ձեռք բերել հանուն ազգի մարտնչողի դափնիներ, ապա պետք չէ ոչ խաչվել, ոչ էլ ինքնահրկիզվել: Դուք կարող եք շարունակել ձեր անհոգ, բարգավաճ կյանքը, նույնիսկ վայելել որոշակի մեծուփոքր պաշտոններ»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Ապագա բոլոր գործիչներին, ովքեր պատրաստվում են տապակվել մեր ազգի դարդուցավով, հուշեմ մի քանի բառեր, որոնք միանգամից դուռ կբացեն նրանց համար դեպի մեծ քաղաքականություն կամ հասարակական գործունեության դաշտ. «Երկիրը կործամվում, է», «Երկիրը անդունդի եզրին է», կամ եթե ուզում եք ավելի մոտ լինել ժողովրդական բառապաշարին՝ «Էս երկիրը ձեռից գնում ա»:
Ասուլիսներում և հանրահավաքներում կան ողբաձայն ելևէջներ, սակայն կա նաև լույս թունելի վերջում՝ ի դեմս այն մարդկանց, ովքեր խոսում են սպասվող ապոկալիպսիսի թեմայով և խոստանում փրկել երկիրը կործանումից:
«Փրկողները» պարբերաբար փոխվում են՝ Դաշնակցություն, ԱԺՄ, ՀԺԿ, «Ազգային միաբանություն» ՀԱԿ և այլն: Հաճախ նրանք, ովքեր, ըստ «փրկողների», «երկիրը հասցրել են անդունդի եզրին», մի քանի տարի հետո իրենք են հանդես գալիս «փրկողների» դերում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1879 դիտում
17:58 22-10-2014
Նորից կոլեկտորի վթար, և նորից Չարբախում. ֆոտոշարք
2878 դիտում
15:05 24-04-2016
Իսպանիա. «Բարսելոնան» նորից ջախջախեց, Սուարեսը` նորից պոկերի հեղինակ. տեսանյութ
11706 դիտում
17:25 19-08-2017
«Մանչեսթեր Յունայթեդը» նորից հաղթեց 4:0 հաշվով, Մխիթարյանը՝ նորից 2 գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»