211652_close_icon
views-count9482 դիտում article-date 20:02 21-05-2017

Հարավային Կորեան հայտնել է ԿԺԴՀ-ի արձակած հրթիռի տեսակը

Հարավկորեացի զինվորականները կարծում են, որ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն միջին հեռահարության «Պուկուկսոն-2» բալիստիկ հրթիռ է արձակել: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը: Շտաբերի ղեկավարների հանձնաժողովի գնահատմամբ՝ հրթիռը բարձրացել է առավելագույն 560 կիլոմետր: Այն արձակվել է Փյոնան Նամդո նահանգի Փուկչան շրջանից: Ինչպես կարծում են զինվորականները, հրթիռը միջմայրցամաքային չի եղել, անցել է 500 կիլոմետր և ընկել Ճապոնական ծովը՝ Կորեական թերակղզու արևելյան ափից 350 կիլոմետր հեռավորության վրա՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս: Ավելի վաղ հաղորդվել է, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Ազգային անվտանգության խորհրդի շտապ խորհրդակցություն է հրավիրել ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռի արձակման առնչությամբ:

Նմանատիպ նյութեր