211652_close_icon
views-count1673 դիտում article-date 15:22 15-10-2014

ԱՄՆ-ում Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար ստեղծում են «բժշկական հատուկջոկատայիններ»

Էբոլա տենդի դեմ պայքարի համար ԱՄՆ-ում ստեղծվել են բժշկական «արագ արձագանքման ջոկատներ»: Այս մասին հայտնում է The Washingon Post-ը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի տնօրեն Թոմաս Ֆրիդենը: Նրա խոսքերով՝ բժշկական այդ ջոկատներն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի մի քանի ժամվա ընթացքում տեղափոխել երկրի յուրաքանչյուր հիվանդանոց, ուր բերած կլինեն Էբոլա վիրուսով հիվանդին: Ֆրիդենն ընդունել է, որ իր ծառայությունը թերագնահատել է համաճարակի վտանգը, և բացի այդ, Էբոլա վիրուսով հիվանդ Թոմաս Էրիկ Դունկանի հետ շփված բժիշկները սկզբնական շրջանում չեն ձեռնարկել զգուշավորության անհրաժեշտ միջոցներ: Այսուհետ Էբոլա վիրուսով հիվանդի հետ շփման դեպքում բուժանձնակազմը հագնելու է պաշտպանիչ հատուկ կոմպլեկտ: 42-ամյա Թոմաս Էրիկ Դունկանը՝ Էբոլա վիրուսով հիվանդ առաջին ամերիկացին, ԱՄՆ-ում մահացել է հոկտեմբերի 8-ին:

Նմանատիպ նյութեր