909 դիտում
19:51 15-10-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին` դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության համար, ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հատկապես վերջին տարիներին փոխշահավետ մի շարք ոլորտներում զգալիորեն ակտիվացել է հայ-չինական համագործակցությունը, հաճախակի են դարձել տարբեր մակարդակի փոխայցելությունները, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, առևտրաշրջանառության ծավալներում արձանագրվել է որոշակի առաջընթաց: Այդ ամենում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է դեսպան Թիան Չանչունի անձնական ներդրումը:
Դեսպան Չանչունը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և նշել, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականացրել է մեծագույն հաճույքով ու հեռանում է լավագույն տպավորություններով՝ մնալով հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամը:
Նմանատիպ նյութեր
751 դիտում
15:52 26-03-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանի հետ
1832 դիտում
13:30 16-12-2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունի հետ
Այս բաժնից
544 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
778 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
712 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը