211652_close_icon
views-count29673 դիտում article-date 14:34 25-01-2025

Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է. «Hyundai»-ն էլ հայտնվել է ջրահեռացման առվակում. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 121 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքի սկզբնամասում, բախվել են Վահե Ստեփանյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Նարեկ Հարությունյանի վարած «Opel Atsra» մակնիշի ավտոմեքնաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ը գլխիվայր շրջվել է, իսկ «Hyundai»-ը հայտնվել է ճամփեզրի ջրահեռացման առվակում:  

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականները, ապա պարեկների հետ ավտոմեքենաները տեղափոխել են ավտոքարշակների վրա: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց  ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գեղամ Սարգսյանն ու Գագիկ Գրիգորյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+

Նմանատիպ նյութեր