1296 դիտում
11:05 16-10-2014
«Սպիտակ ձեռնափայտ» 5-րդ միջազգային բարեգործական փառատոնին Հայաստանը ներկայացրել է Հովհաննես Հովհաննիսյանը
2014 թ. հոկտեմբերի 15-ին, Մոսկովյան նահանգային թատրոնում /կույր մարդկանց համար ադապտացված առաջին ռուսական թատրոն/, «Սրտի կանչով» Դիանա Գուրսկայայի բարեգործական հիմնադրամն անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» 5-րդ միջազգային բարեգործական փառատոնը:
ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը /երգեցողություն, դասատու` Մարիաննա Կարապետյան/: Տասնմեկամյա Հովհաննեսը կկատարի Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգը:
Փառատոնի հիմնական նպատակն է կույր և մասնակի տեսողություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու լիարժեք ինտեգրումը արդի գործընթացներում: Փառատոնը կնպաստի նաև երեխաների բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձևավորմանը և կարծրատիպերի հաղթահարմանը:
Նախորդ տարիներին փառատոնին Հայաստանից մասնակցել են Երևանի Բարխուդարյանի անվան երաժտական դպրոցի սան Մարգարիտ Խաչատրյանը /դաշնամուր, 2010 թ., 2011 թ./, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան Արսեն Գևորգյանը /երգեցողություն, 2012 թ./:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
547 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
781 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
715 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը