211652_close_icon
views-count1220 դիտում article-date 13:03 16-10-2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ մամուլի օրվա առթիվ

ՀՀ վարչապետի ուղերձում ասվում է. «Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Հայ մամուլը սկզբնավորվել է առաջին հայկական ամսագրի՝ «Ազդարար»-ի լույսընծայմամբ, որի 220-րդ տարեդարձն այսօր մենք բոլորս նշում ենք հատուկ հպարտությամբ: Մամուլի և խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից և ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է: Ուրախ եմ, որ հայ մամուլն իր անգնահատելի դերակատարությունն է ունեցել և շարունակում է ունենալ Հայոց պետականության ամրապնդման, բարեփոխումների իրականացման, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ մամուլի բոլոր ներկայացուցիչներին այս ասպարեզում կատարած մեծ ծավալի աշխատանքի համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր աշխատանքում, ազատություն ձեր գործունեության մեջ և ձեր կարևոր առաքելության արժանի իրականացում»:

Նմանատիպ նյութեր