211652_close_icon
views-count3023 դիտում article-date 22:28 17-07-2015

15-ամյա Արգիշտին դանակահարել է մոր հասցեին վատ արտահայտվող անչափահասին՝ նրա կյանքին վտանգ սպառնացող վնաս հասցնելով

15-ամյա Արգիշտի Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արմավիր քաղաքի Ս. Նովա փողոցի 120 շենքի դիմաց գտնվող երկշարք ավտոտնակների միջնամասի հատվածում կենցաղային, այն է` իր մոր հասցեին անվայել խոսքեր ասելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է Արմավիր քաղաքի անչափահաս բնակիչ Հակոբ Խաչատրյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող: Այսինքն՝ անչափահաս Արգիշտի Սաշայի Մեսրոպյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր