211652_close_icon
views-count2530 դիտում article-date 18:35 16-11-2015

36-ամյա Արմանը փողոցում դանակահարել է Ժիրայրին եւ կյանքին վտանգ սպառնացող վնաս հասցրել

36-ամյա Արման Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Իջևան քաղաքի Ասլանյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Ժիրայր Թանանյանի հետ, որի պատճառով առաջացած կռվի ընթացքում իր մոտ պահվող ծալովի դանակով դիտավորյալ հարվածել է Ժիրայր Թանանյանի կրծքավանդակի ձախ կեսին`պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս` կրծքավանդակի թափանցիկ վիրավորում, ձախից սրտամկանի վնասում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր