2197 դիտում
11:52 17-10-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Արմեն Գևորգյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Արմեն Գևորգյանին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի, փոխվարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստին հայտարարել էր, Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Վարչապետը նշել էր, որ Ա. Գևորգյանը ցանկություն ունի իր աշխատանքը շարունակել մասնավոր սեկտորում, հետագայում նույնպես կհամագործակցի կառավարության հետ: Իր հերթին Ա. Գևորգյանը շնորհակալություն էր հայտնել՝ ընդգծելով, որ կառավարությունից հեռանում է գոհ. «Ես իրոք բավարարվածության մեծ զգացումով եմ հեռանում և հուսով եմ, որ իմ գետելիքներն ու ընդունակությունները նույնպես շարունակելու եմ ծառայեցնել մեր ընդհանուր գործին»:
Նմանատիպ նյութեր
2544 դիտում
20:22 12-06-2019
ՀՀ Նախագահը ստորագրել է Արտակ Զեյնալյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը
9248 դիտում
20:00 13-01-2015
ՀՀ նախագահի հրամանագիրը՝ զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Ա. Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին
40741 դիտում
20:41 05-12-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության հրամանագիրը
Այս բաժնից
544 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
754 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի