29263 դիտում
22:22 18-10-2014
Ողբերգական պատահար Մասիս քաղաքում. մեքենավարը գնացքով վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքով անցնող գնացքի գծերի վրա տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արթուր Մխիթարյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 32-ամյա Նորիկ Թունյանի դին: Պարզվել է, որ ժամը 19:40-ի սահմաններում Հարավ-Կովկասյան Փակ Բաժնետիրական ընկերության Գյումրիի լոկոմոտիվ դեպոյի էլեկտրաքարշի մեքենավար, Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարուժան Հակոբյանը Մասիս-Երեւան ուղեմասի 2886 անցումի վրա իր վարած թիվ 4803 գնացքով վրաերթի է ենթարկել Ն. Թունյանին, ով տեղում մահացել է:
Տեղում քննչական աշխատանքներ են ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Կարեն Իսրայելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում վատացել էր մեքենավարի ինքնազգացողությունը, ում Մասիսի շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+