102708 դիտում
11:27 20-07-2019
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 53–ամյա մեքենավարը բեռնատար գնացքով վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուն. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոստան գյուղ, որտեղ պարզվել է, որ երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է քաղաքացու, ով տեղում մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բանի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Նորայր Այվազյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիները պարզել են, որ նույն օրը, ժամը 00:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Մանվել Ն.-ն, վարելով Վարդենիս (ԶՈԴ)-Արարատ երկաթգծի երկաթուղու 1620/1 բեռնատար գնացքը 580 –րդ կմ 1ՊԿ հատվածում՝ Մրգավան գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Էդիկ Ա.-ին, ով տեղում մահացել է:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մանվել Ն.-ն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+