211652_close_icon
views-count1283 դիտում article-date 15:02 19-10-2014

Դի Նատալեն մտադիր է գերազանցել Ռոբերտո Բաջոյի ռեկորդը

«Ուդինեզե»-ի հարձակվող Անտոնիո Դի Նատալեն, ով Ա Սերիայում 197 գոլի հեղինակ է դարձել, մտադիր է գերազանցել իտալացի լեգենդար հարձակվող Ռոբերտո Բաջոյի արդյունավետության ցուցանիշը, որը բաղկացած է 205 գոլից: «Ֆուտբոլը իմ կյանքն է, և առանց նման մոտիվացիայի ինձ չէր հաջողվի մրցակցել երիտասարդ խաղացողների հետ: Ես նախկինի նման մեծ հաճույք եմ ստանում ֆուտբոլից, և այդ հանգամանքը օգնում է ինձ կենտրոնանալ իմ աշխատանքի վրա: Իմ նպատակը 200 գոլի սահմանագիծը հատելն է, իսկ այնուեհտեև Ռոբերտո Բաջոյի ռեկորդը գերազանցելն է»,-ասել է Դի նատալեն:

Նմանատիպ նյութեր