Այսօր լրանում է իտալական ֆուտբոլի լեգենդ Ռոբերտո Բաջոյի 50-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր լրանում է իտալացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոյի 50-ամյակը:
Բաջոն իր խաղային կարիերան սկսել է «Վիչենցայում», այնուհետև հանդես է եկել «Ֆիորենտինայի», «Յուվենտուսի», «Միլանի», «Ինտերի» և «Բրեշիայի» կազմում:
«Միլանի» և «Յուվենտուսի» կազմում Բաջոն դարձել է Իտալիայի չեմպիոն, իսկ 1993թ. տուրինյոն ակումբը նրա ջանքերով նվաճեց ՈւԵՖԱ-ի Գավաթը: Նույն տարում էլ Բաջոն ճանաչվեց ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացող, ինչպես նաև արժանացավ «Ոսկե Գնդակին»:
1994 թվականին Ռոբերտո Բաջոն` Իտալիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի փոխչեմպիոն: