211652_close_icon
views-count4872 դիտում article-date 16:09 19-10-2014

Բաթումիում մոլեգնում է 5 բալանոց փոթորիկը. վնասվել է նոր կառուցված զբոսայգին

Աջարիայի սևծովյան ափին սկսված 5 բալ ուժգնությամբ փոթորիկի հետևանքով վնասվել է Բաթումիի նոր զբոսայգու ծովափնյա հատվածը: Ըստ Աջարիայի Արտակարգ իրավիճակների կենտրոնի ծառայության պետ Մամուկի Տուրմանիձեի` ծովի բարձր ալիքները վնասել են նոր զբոսայգու հեծանվային և հետիոտնային ճանապարհները։ Քոբուլետիում քամին գետնին է տապալել 2 ծառ, որոնցից մեկն ընկել է Թուրքիայի քաղաքացու մեքենայի վրա և վնասել էլեկտրալարերը: Տեղի բնակիչները մնացել են առանց էլեկտրաէներգիայի:

Նմանատիպ նյութեր