211652_close_icon
views-count646 դիտում article-date 14:16 24-10-2024

Ֆիլիպիններում մոլեգնում է «Տրամի» արևադարձային փոթորիկը. կա 24 զոհ

Ֆիլիպիններում մոլեգնում է «Տրամի» արևադարձային փոթորիկը, որի առաջացրած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է 24 մարդ, հաղորդում է Associated Press-ը:

Արշիպելագի ամենամեծ կղզու՝ Լուսոնի հարավում գտնվող Բիկոլ շրջանում 20 մարդ է զոհվել։ Փոթորկի տարածքում քամու առավելագույն կայուն արագությունը 95 կմ/ժ է, քամու պոռթկումները հասնում են 160 կմ/ժ-ի: Այժմ «Տրամի»-ն շարժվում է դեպի արևմուտք:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ տարերային աղետն աայս կամ այն ձևով ազդել է 2 միլիոն մարդու վրա, որից ավելի քան 75,000-ը ստիպված է եղել լքել տները։

Վատ եղանակի պատճառով իշխանությունները փակել են Լուսոնում դպրոցներն ու պետական գրասենյակները։

Նմանատիպ նյութեր